UFORM Ստանալ գնառաջարկ
UFORM-ի համազգեստները սննդի արտադրության, խոհանոցի և շինարարության աշխատանքային միջավայրերում

ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ստեղծված ձեր թիմի աշխատանքի համար։

Ընտրեք մեր մոդելներից կամ ստեղծենք նորը՝ ձեր պահանջներով։ Գնառաջարկը կազմում ենք ըստ քանակի, գործվածքի և մոդելի։

Ստանդարտ մոդելներ՝ 3 ոլորտի համար
Զրոյից նոր մոդել՝ 50 հատից

ԵՐԿՈՒ ՁԵՎ՝ ՄԵԿ ՊԱՏՎԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ունե՞ք մոդել մտքում։

Կարելի է սկսել պատրաստ մշակված մոդելից կամ ձեր գաղափարից։

ՍՏԱՆԴԱՐՏ ՄՈԴԵԼՆԵՐ

Ընտրեք հիմքը, ճշտենք մանրամասները

Մոդելներ՝ երեք ոլորտի համար։ Քննարկենք գործվածքը, գույնը, չափսերն ու ձեր տարբերանշանի տեղադրումը։

Գտնել իմ ոլորտը
ԶՐՈՅԻՑ ՆՈՐ ՄՈԴԵԼ · 50 ՀԱՏԻՑ

Ստեղծենք մոդել հենց ձեր թիմի համար

Սկսենք գաղափարից, էսքիզից կամ հղման նկարից։ Այս տարբերակը հասանելի է նաև այլ ոլորտների համար։

Քննարկել նոր մոդել

ԻՆՉԻ՞Ց Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԳԻՆԸ

Գին՝ ձեր պատվերի պայմաններով։

Նույն մոդելի արժեքը կարող է փոխվել։ Ճշտում ենք հիմնական մանրամասները և պատրաստում անհատական գնառաջարկ։

Ստանալ իմ պատվերի հաշվարկը
  1. 01
    Քանակ

    Քանի համազգեստ է պետք ձեր թիմին

  2. 02
    Գործվածք և նյութեր

    Ըստ աշխատանքի և պահանջների

  3. 03
    Մոդել և կառուցվածք

    Առկա մոդել, փոփոխություն կամ նոր մշակում

  4. 04
    Բրենդավորում և մանրամասներ

    Տարբերանշան, գույներ և այլ պահանջներ

ՊԱՏՎԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Հարցումից մինչև ձեր թիմի համազգեստը։

01

Ներկայացնում եք պահանջը

Ոլորտը, մոդելը կամ գաղափարը և մոտավոր քանակը։

02

Ճշտում ենք մանրամասները

Գործվածք, գույն, չափսեր և բրենդավորում։

03

Ստանում եք գնառաջարկ

Արժեքը, ծավալն ու ժամկետները՝ ձեր պատվերի համար։

04

Սկսում ենք համաձայնեցված պատվերը

Արտադրությունը՝ հաստատված պայմաններով։

ՄԻՆՉԵՎ ՀԱՐՑՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼԸ

Կարևոր հարցերի պատասխանները

Կարո՞ղ եմ ընտրել մոդելն ու փոխել գույնը կամ նյութը։

Այո, մեր մոդելները պատվերը սկսելու հիմք են։ Գույնը, գործվածքը և այլ փոփոխությունները ճշտում ենք ըստ ձեր պահանջների և ընտրված մոդելի։

Որքա՞ն է նվազագույն պատվերը։

Զրոյից նոր մոդելի մշակումն ու կարը՝ 50 հատից։ Ստանդարտ մոդելների պատվերի պայմանները ճշտում ենք ըստ մոդելի և պահանջների։

Ինչո՞ւ կայքում ֆիքսված գին չկա։

Գինը կախված է պատվերի քանակից, նյութերից, մոդելի բարդությունից, բրենդավորումից և այլ մանրամասներից։ Դրանք ճշտելուց հետո ստանում եք ձեր պատվերի գնառաջարկը։

Կարո՞ղ եմ ուղարկել իմ նախընտրած մոդելի նկարը։

Այո։ Կարող եք կցել հղման նկար կամ էսքիզ։ Քննարկելու ենք՝ ինչ նոր մոդել կարող ենք մշակել ձեր պահանջներով։

Ե՞րբ պատրաստ կլինի պատվերը։

Ժամկետները պայմանավորվում ենք մոդելը, քանակն ու նյութերը ճշտելուց հետո և նշում գնառաջարկում։

ԴԵՌ ՉԵ՞Ք ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Սկսենք ձեր թիմի աշխատանքից։

Նկարագրեք՝ ինչ պայմաններում է աշխատում թիմը։ Մոդելը միասին կընտրենք։

Քննարկել պահանջը